Overview
Overview
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Այս դասընթացը Lego education-ի տրամաբանական շարունակությունն է, որտեղ երեխաները աշխատում են ավելի բարդ մոդելներով։ Lego electro-ի մոդելներում կան էլեկտրական շարժիչներ, տարածաչափական սենսորներ և կենտրոնական համակարգիչ, որի օգնությամբ մոդելները կարող են հեռակառավարվել և կատարել տարատեսակ հրահանգներ:ԻՆՉՈՒ՞ ԼԵԳՈ ԷԼԵԿՏՐՈ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
- Երեխաները դառնում են ավելի ինքնավստահ յուրաքանչյուր աշխատանքի ավարտից հետո: Lego electro-ի մոդելները երեխաներին ծանոթացնում են գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի հիմնական սկզբունքներին՝ գործնական և գրավիչ ձևով՝ հիմք դնելով այս ոլորտներում ապագա ուսուցման համար:
- Երեխաներիը ծանոթանում են ռոբոտաշինության հիմունքներին պարզ և մատչելի ձևով՝ մոդելների կառուցման ընթացքում ուսումնասիրելով սենսորների, շարժիչների, շարժակների աշխատանքը հետագա խորացված ուսուցման համար:
Մակարդակ 1
Առաջին մակարդակը ներառում է 10 դասաժամ, մոդելների դետալների քանակը չի գերազանցում 80-ը: Մոդելներում ինտեգրվում են կենտրոնական համակարգիչ եւ էլեկտրական շարժիչներ: Վերջնական մոդելները կարողանում են ինքնուրույն պարզ հրահանգներ կատարել:Մակարդակ 2
Երկրորդ մակարդակը ներառում է 14 դասաժամ, մոդելների դետալների քանակը չի գերազանցում 220-ը: Մոդելներում արդեն կիրառվող կենտրոնական համակարգչին եւ էլեկտրական շարժիչներին ավելանում են նաեւ տարածաչափական սենսորներ՝ դարձնելով վերջնական մոդելները էլ ավելի բարդ եւ ֆունկցիոնալ:Մակարդակ 3
Երրորդ եւ վերջին մակարդակը ներառում է իր մեջ 8 դասաժամ, մոդելների դետալների քանակը չի գերազանցում 350-ը: Այս փուլում երեխաները կառուցում են բարդ, հեռակառավարվող մոդելներ եւ պատրաստվում ավարտական ցուցահանդեսին:
Previous
Next
Course Features
- Duration 1,5 ժամ
- Years Old 6-8 տերեկան
- Time 13։00-14։30
- Day of week Շաբաթ, Կիրակի
Instructor
Instructor
23.000֏
You May Like
ՍՔՐԵՉ ՋՈՒՆԻՈՐ
WordPress LMS Plugin՝ WordPress ուսուցման կառավարման համակարգ ստեղծելու համար: Ձեր WP-ն վերածեք LMS WordPress-ի՝ դասընթացների, դասերի, վիկտորինաների և այլնի միջոցով:
- Time: 10։00-11։30
- Days of Week: Շաբաթ, Կիրակի
7-9 տերեկան
23.000֏




